G20-ի գագաթնաժողովը պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա արաբական երկրում
Էր Ռիադը 2020 թվականին կընդունի «մեծ քսանյակի» գագաթնաժողովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabiya-ն, նշելով, որ G20-ի հանդիպումը պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա արաբական երկրում: Գագաթնաժողովի նախագահը կդառնա Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդ թագավորը:
«Սաուդյան Արաբիան անհամբերությամբ Է սպասում 2020 թվականին գագաթնաժողովի անցկացմանը, որը գլխավոր համաժողովը կդառնա միջազգային տնտեսական համագործակցության համար»,- նշվում Է պաշտոնական սաուդյան ԶԼՄ-ների հաղորդագրություններում:
«Մեծ քսանյակի» մեջ մտնում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Եվրամիությունը, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Թուրքիան, Ավստրալիան, Կանադան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը: «Քսանյակի» մոտակա գագաթնաժողովը տեղի կունենա 2019 թվականի հունիսին Ճապոնիայում, նախորդը կայացել Է անցյալ տարվա նոյեմբերին Արգենտինայում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: