Աշխարհ

17.04.2019 21:02


Ֆրանսիան կարող է բավականաչափ որակյալ աշխատողներ չունենալ Նոտր Դամի վերանորոգման համար. Le Parisien

Ֆրանսիան կարող է բավականաչափ որակյալ աշխատողներ չունենալ Նոտր Դամի վերանորոգման համար. Le Parisien

Ֆրանսիան կարող Է բավարար չափով որակյալ աշխատուժ չունենալ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին հայտնել Է Le Parisien թերթը:

Նրա տվյալներով՝ վերանորոգման աշխատանքների համար կպահանջվեն մեծ քանակությամբ տանիքագործներ, որմնադիրներ եւ հյուսներ, ինչպես նաեւ ապակու պատրաստման վարպետներ, կարմրափայտագործներ եւ ոսկեզօծման մասնագետներ: Թերթի կողմից հարցված մասնագետների համաձայն՝ «ներկայում հնարավոր չԷ ստույգ որոշել այն մարդկանց թվաքանակը, որոնք անհրաժեշտ կլինեն այդ աշխատանքների համար»:

Փորձագետներն ընդգծում են, որ աշխատաշուկայում ներկայում չափազանց քիչ են անհրաժեշտ մասնագետները, քանի որ նշված մասնագիտությունները գրավիչ չեն երիտասարդության շրջանում:

«Ամիսներ կամ նույնիսկ երկու-երեք տարի կպահանջվի շենքն ամրացնելու համար,-հրատարակությունը մեջբերում Է արհեստավորների եւ փոքր շինարարական ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Պատրիկ Լեբյուի խոսքը:- Այնուհետեւ մրցույթներ կանցկացվեն ընկերությունների ներգրավման համար: Կվարձեն պատմական հուշարձանների վերականգնման փորձ ունեցող աշխատակիցների, իսկ այդպիսի որակավորում ձեռք բերելը շատ երկար ժամանակ Է պահանջում»:

Լեբյուի խոսքով՝ տանիքագործներին, օրինակ, «հաճախ հարկ Է լինում ներգրավել արտասահմանից»: Միեւնույն ժամանակ թերթը նշում Է, որ Ֆրանսիայի շինարարական ֆեդերացիան արդեն շուրջ 30 ուսումնական դասընթաց Է բացել համապատասխան մասնագետների պատրաստումն սկսելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը