Աշխարհ

17.04.2019 12:22


Պակիստանում հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 39-ի

Պակիստանում հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 39-ի

Հորդառատ անձրեւների պատճառով Պակիստանի Փենջաբ, Բելուջիստան, Հայբեր-Փանթունհվա նահանգներում զոհվածների թիվը հասել է 39-ի, 135-ը վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է Geo TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությանը (NDMA), հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հորդառատ անձրեւների եւ ավազափոշու մրրիկի պատճառով Կարաչի քաղաքում ու նրա մերձակայքում զոհվել է 25 մարդ։

Վարչության տվյալներով՝ ուժեղ անձրեւների հետեւանքով մոտ 80 տուն վնասվել է։ Ֆեյսալաբադ քաղաքում տարերքը հոսանքազրկել է մարդկանց։ Այժմ էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է, նշում է հեռուստաալիքը։

Ուժեղ մրրիկն սկսվել էր Կարաչի քաղաքի շրջանում, Պակիստանի հարավում, կիրակի գիշեր, եւ շարունակվել երկուշաբթի։ Ուժեղ քամու պատճառով տապալվել են ծառեր եւ էլեկտրասյուներ քաղաքի որոշ շրջաններում։ Կատարվում են փողոցների մաքրման աշխատանքներ երթեւեկությունը վերականգնելու համար։

Օդերեւութաբանների տվյալներով՝ ամենից շատ տեղումներ բաժին են ընկել Իսլամաբադին։ Նրանք նշում են, որ քաղաքում, ինչպես նաեւ Փենջաբում, անձրեւները, որոնք ուղեկցվել են ուժեղ քամով ու ավազահողմով, ամպրոպներով, կշարունակվեն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը