Նոտր Դամում գտնվել է սրածայր աշտարակի աքլորի ֆիգուրը՝ սրբերի մասունքներով
Վերականգնողական ծառայության աշխատակիցները, որոնք հետազոտում են Նոտր Դամը հրդեհից հետո, գտել են տաճարի սրածայր աշտարակը զարդարող մետաղյա աքլորի ֆիգուրը։ Նրանք կարծում էին, թե հրդեհը ոչնչացրել է այն։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Տաճարի սրածայր աշտարակը սկզբում հանվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Այն վերականգնվել է նոր տեսքով տաճարի վերականգնման ժամանակ, որն իրականացրել է ֆրանսիացի ճարտարապետ եւ միջնադարյան արվեստի գիտակ Էժեն Վիոլե լը Դյուկը XIX դարում։ Սրածայր աշտարակի գագաթին աքլորի ֆիգուրն էր դրոշմված մետաղից՝ ներկված կանաչ գույնով։
Գաղիական աքլորը Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկն է։ Ֆիգուրի ներսում Փարիզի հովանավորներ սուրբ Ժենեւեւի եւ սուրբ Դիոնիսիոսի մասունքներն են։ Բացի այդ, այնտեղ է գտնվել Քրիստոսի փշե պսակի մի ոչ մեծ կտոր, որը ձեռք է բերվել 1239-ին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX-ի կողմից եւ պահվել տաճարի գանձարանում։ Այս բոլոր մասունքները, որոնք տեղադրված են եղել սրածայր աշտարակի գագաթին, նախատեսված են եղել քաղաքը փորձանքներից պաշտպանելու համար։

Աղբյուրը՝ news.am