Աշխարհ

16.04.2019 17:13


Air France-ը կապահովի Նոտր Դամի վերականգնման մասնակիցների անվճար փոխադրումը

Air France-ը կապահովի Նոտր Դամի վերականգնման մասնակիցների անվճար փոխադրումը

Air France ընկերությունն անվճար կտեղափոխի բոլոր այն մասնագետներին, որոնք կմասնակցեն հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Air France-ի եւ Air France-KLM-ի թիմերն ամբողջ աշխարհում խորապես ցնցված եւ վշտացած են հրդեհի պատճառով: Հենց դրա համար Էլ Air France-KLM-ի գլխավոր տնօրեն Բենջամին Սմիթը որոշում Է ընդունել Անն-Մարի Կուդերի՝ Air France-KLM-ի նախագահի, եւ Անն Ռիգայի՝ Air France-ի գլխավոր տնօրենի հետ միասին, որ Air France-ը կապահովի Փարիզի Նոտր Դամ տաճարի վերականգնման բոլոր պաշտոնական մասնակիցների փոխադրումը»,-ասված Է Air France-ի հայտարարության մեջ:

Բացի այդ նշվում Է, որ մոտ ժամանակներս ընկերության հաճախորդների շրջանում «միջոցների կամավոր հանգանակության համակարգ» կստեղծվի տաճարի վերակառուցման ֆինանսավորմանն օգնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը