Թուրքիայի պաշտպանության նախարար. «S-400-ները կապահովեն Ստամբուլի և Անկարայի անվտանգությունը»
ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրք լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններին։ Այդ համատեքստում նա մասնավորապես խոսել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի և ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների մասին, որոնց պատճառով երկու երկրների հարաբերությունները խիստ լարվել են։
Ինչպես հայտնի է, Թուրքիան Ռուսաստանից գնելու է ստանա S-400 ՀՕՊ համակարգեր, սակայն այդ գործարքին դեմ է Վշինգտոնը։ Վերջինս տարբեր մակարդակներով Թուրքիային զգուշացնում է, որ եթե S-400-ները մատակարարվեն, ապա Վաշինգտոնը Թուրքիային չի մատակարարի F-35 կործանիչներ։
Ի պատասխան ԱՄՆ-ի նախազգուշացումներին՝ Աքարը հայտնել է, որ Թուրքիան չի հրաժարվելու Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերից, և S-400-ներ ձեռք բերելու որոշումը Թուրքիայի ինքնիշխանության դրսևորումն է:
Միևնույն ժամանակ, Աքարը կարծիք է հայտնել, որ S-400-ների գնումը և F-35-ների նախագծում Թուրքիայի մասնակցությունը իրար հետ փոխկապակցված չեն։
Նա տեղեկություն է հայտնել, որ այն S-400-ները որոնք Թուրքիան ստանալու է Ռուսաստանից, չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի ընդհանուր անվտանգային համակարգին:
Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ S-400-ներն, ամենայն հավանականությամբ, պետք է ապահովեն մայրաքաղաք Անկարայի, Ստամբուլի անվտանգությունը, իսկ F-35-ները տեղակայվելու են Մալաթիայի ավիաբազայում։
Աքարը դրանով ըստ էության ցանկացել է տնկատել տալ, որ փաստացի F-35-ները և ռուսական համակարգերը գտնվելու են իրարից հեռու։
«Նրանց միջև լուրջ հեռավորություն կա։ Դրանց շուրջ կխոսենք և քննարկումներ կանցկացնենք։ Եթե այդ աշխատանքների ժամանակ տեխնիկական առումով միջոցներ ձեռնարկելու կարիք լինի, ապա դա կանենք։ Այդ հարցում մենք բաց ենք»: