Քաղաքական

16.04.2019 14:40

Գառնիկ Իսագուլյանը հիշեց Քոչարյանին և Սարգսյանին ուրացողներին (տեսանյութ)

Գառնիկ Իսագուլյանը հիշեց Քոչարյանին և Սարգսյանին ուրացողներին (տեսանյութ)

Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավին նայելիս դժվարանում ես հասկանալ՝ նա տխո՞ւր է, թե՞ ուրախ, կախված ինչ տրամադրությամբ ես այդ օրը գնացել պատկերասրահ. եթե ուրախ ես, նկարն էլ ուրախ է թվում, եթե ոչ՝ հակառակը: Նույն կերպ էլ, ըստ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, կարելի է համեմատել Հայաստանում մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

«Այս տարին Հայաստանի համար Ջոկոնդայի տարի էր, և դժվար է ասել՝ մարդիկ ուրա՞խ են, թե՞ տխուր, բայց եթե օբյեկտիվ իրականության մեջ ես հայտնվում, ոչ մեկի դեմքին ժպիտ չի երևում» ,- հայտարարեց նա:

Հայաստանում իրավիճակը նա գնահատում է անկայուն։ Մեկ տարի առաջ տեղի ունեցածի մեջ միայն մեկ դրական կողմ է տեսնում՝ բացահայտումները։

«Մարդիկ կան, ովքեր այսօրվա իրենց ապրելակերպով, ունեցածով պարտական են բացառապես Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, սակայն նրանք սկսեցին ուրանալ: Այլ պարագաներում գուցե դժվար լիներ այդ մարդկանց բացահայտել»,- նշեց Իսագուլյանը:

Նա հիշեց մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը: Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Նրա խոսքով՝ կարելի էր այս արտահայտությունն այլ կերպ հասկանալ՝ գուցե սա հստակ ուղե՞րձ էր հենց Փաշինյանին՝ չկրկնել իր սխալները:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։