LVMH-ն և Առնո ընտանիքը 200 մլն եվրո կնվիրաբերեն Աստվածամոր տաճարի վերականգնմանը
LVMH ընկերությունների խումբը (LVMH Moët Hennessy Louis Vuitton) եւ նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին, հաղորդում է BFMTV-ն:
Նշվում է, որ ընկերությունների խումբը հայտարարել է 200 մլն եվրո ռեկորդային գումարի նվիրատվության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր Իլ դե Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո (մոտ 11,3 մլն դոլար) կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին անհապաղ օգնություն տրամադրելու համար:
Բացի այդ, Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսել: Օգտատերերին առաջարկվում է միանգամյա վճար կատարել կամ ամեն ամիս միջոցներ փոխանցել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիացի գործարար-միլիարդատեր Պինոյի ընտանիքը 100 մլն եվրոկհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը վնասվել է հրդեհի պատճառով:
LVMH-ն և Առնո ընտանիքը 200 մլն եվրո կնվիրաբերեն Աստվածամոր տաճարի վերականգնմանը
LVMH ընկերությունների խումբը (LVMH Moët Hennessy Louis Vuitton) եւ նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին, հաղորդում է BFMTV-ն:
Նշվում է, որ ընկերությունների խումբը հայտարարել է 200 մլն եվրո ռեկորդային գումարի նվիրատվության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր Իլ դե Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո (մոտ 11,3 մլն դոլար) կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին անհապաղ օգնություն տրամադրելու համար:
Բացի այդ, Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսել: Օգտատերերին առաջարկվում է միանգամյա վճար կատարել կամ ամեն ամիս միջոցներ փոխանցել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիացի գործարար-միլիարդատեր Պինոյի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը վնասվել է հրդեհի պատճառով: