Աշխարհ

16.04.2019 10:37


Հրդեհից փրկված արվեստի գործերը Նոտր Դամից տեղափոխել են Փարիզի քաղաքապետարան

Հրդեհից փրկված արվեստի գործերը Նոտր Դամից տեղափոխել են Փարիզի քաղաքապետարան

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:

«Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ Նոտր Դամում հրդեհից փրկված արվեստի բոլոր գործերն ապրիլի 16-ին տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան»,- ասված Է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր, նշում Է հեռուստաալիքը:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել Է տաճարի սայրաձողը, կրակով Էր բռնվել կրող կառուցվածքը: Հրդեհաշիջմանը ներգրավվել Էր մոտավորապես 400 հրշեջ: Figaro թերթը, հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել Է հրդեհի մարման մասին:

Ֆրանսիական ԶԼՄ-ի տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող Է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը