Ֆրանսիայում հանգանակություն է սկսվել Նոտր Դամի վերականգնման համար
Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել, կազմակերպության կայքում է հայտնվել «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օգտատերերին առաջարկվում է վճարում կատարել 50-ից մինչեւ 500 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:
Այլընտրանքն է ամսական ավելի քիչ գումարի վճարումը՝ 10-ից մինչեւ 100 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:
«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղվեն Փարիզի աստվածամոր տաճարին»,- նշված է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:
Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան: Փլուզվել է տաճարի աշտարակի ձողը, կրակով էր բռնկված կրող կառույցը: Մոտ 400 հրշեջներ են ներգրավվել կրակի մարմանը: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրդեհի բռնկումը կարող է կապված լինել վերականգնման աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր փայտով:

Աղբյուրը՝ news.am