Աշխարհ

15.04.2019 16:17


Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն լիովին դադարեցրել են համագործակցությունը

Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն լիովին դադարեցրել են համագործակցությունը

Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Քաղաքացիական եւ ռազմական ուղղությամբ համագործակցությունը լիովին դադարեցված է»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ շփումների կասեցման նախաձեռնողը դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքը: Գրուշկոն հավելել է, որ ՆԱՏՕ-ն չունի հարաբերությունների ստեղծված ճգնաժամից դուրս գալու պլան, մինչդեռ Մոսկվան հույս ունի, որ դաշինքի հետ ռազմական հակամարտությունից կհաջողվի խուսափել:

«Դա աղետալի կլիներ ողջ մարդկության համար»,-հայտարարել է դիվանագետը: Նա նաեւ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ դաշինքի ռազմական ծախսերը Ռուսաստանի համապատասխան ծախսերը գերազանցում են 22 անգամ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը