Աշխարհ

15.04.2019 19:11


Էրդողանը հույս ունի, որ Ստամբուլի ՏԻՄ ընտրությունները կչեղարկվեն

Էրդողանը հույս ունի, որ Ստամբուլի ՏԻՄ ընտրությունները կչեղարկվեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կենտրոնական և գործադիր խորհրդի (MKYK) նիստի ժամանակ հույս է հայտնել, որ Ստամբուլի ՏԻՄ ընտրությունների արդյունքները կչեղրակվեն։

«Մի քաղաքում, որտեղ կա 11 մլն ընտրող, այդ ինչպե՞ս է, որ ձայների տարբերությունը սկսվել է 30 հազարից, իսկ հետո նվազել մինչև 13 հազար։ Հույս ունեմ, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK) կչեղարկի Ստամբուլի ընտրությունները։ Եթե ամեն ինչ մնա նման վիճակում, խիղճներս մեզ կտանջի։ Ընտրությունները պիտի նորից անցկացվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը