Աշխարհ

15.04.2019 12:06


Կոնգոյում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը

Կոնգոյում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը

Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ Է մհացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 751 մահացածների մասին:

«Կիրակի օրվա՝ ապրիլի 14-ի դրությամբ` ընդամենը գրանցված Է վարակվելու 1251 դեպք՝ 1185 հաստատված եւ 66՝ հնարավոր, 803 մահացած եւ 371 բուժված»,-ասված Է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի ներկայիս համաճարակն սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը