Լիբիայում մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 147-ի
Լիբիայում շարունակվող մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել Է 147-ի, վերքեր Է ստացել 614 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստորաբաժանման հաղորդագրության մեջ:
«Ճգնաժամ Լիբիայում. 147 զոհված եւ 614 վիրավոր: ԱՀԿ-ն վիրաբուժական բրիգադներ Է տեղավորել Տրիպոլիի շրջանի հիվանդանոցում վիրավորներին օգնելու համար»,- նշվում Է հաղորդագրության մեջ, որ հրապարակված Է կազմակերպության Twitter-ում:
Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել Է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ: Նաեւ բանակի օդուժը հարված Է հասցրել Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետեւանքով չեղարկվել են բոլոր չվերթները: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում Է երկիշխանությունը. երկրի արեւելքում՝ Տոբրուք քաղաքում, գտնվում Է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված Է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:
Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում Է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: