Չիկագոյում չեղարկվել է ավելի քան հազար ավիաչվերթ ձնամրրիկի պատճառով
Չիկագոյում ձնամրրիկի պատճառով չեղարկվել է ավելի քան 1,1 հազար ավիաչվերթ։ «Օ՛Հարա» եւ «Միդուեյ» միջազգային օդնավակայանները ձնամրրիկի պատճառով չեղարկել են ավիաչվերթները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Գարնանային ձնամրրիկը հանգեցրել է միջինը 49 րոպեով ուշացումների եւ 978 չեղարկման»,- ասվում է «Օ՛Հարա» օդանավակայանի Twitter-ում։
«Միդուեյ» օդանավակայանն իր հերթին հայտարարել է 148 չվերթի չեղարկման մասին։
Ձնահավաք բրիգադները շարունակում են աշխատանքները տարերքի հետեւանքները վերացնելու ուղղությամբ, բայց ուղեւորներին խորհուրդ են տալիս ավիագծից ստուգել չվերթի տվյալները։

Աղբյուրը՝ news.am