Աշխարհ

14.04.2019 20:30


Զելենսկին չի եկել Պորոշենկոյի հետ բանավեճին (տեսանյութ)

Զելենսկին չի եկել Պորոշենկոյի հետ բանավեճին (տեսանյութ)

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար Վոլոդիմիր Զելենսկին չի ելել թեկնածու, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ բանավեճին, որը պետք է ապրիլի 14-ին կայանար կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել է, որ իր հակառակորդին բանավեճի համար սպասում է ապրիլի 14-ին, Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում։ Նա հրավիրել է նաև հանդիսատեսին և հեռուստաալիքներին։ Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ Պորոշենկոյի հետ բանավեճ է մտադիր անցկացնել ապրիլի 19-ին։

Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը։ Երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին։ Դրան կմասնակցեն Պորոշենկոն և Զելենսկին, որը գործող նախագահից գրեթե կրկնակի շատ ձայներ էր հավաքել; «Ռեյթինգ» սոցիոլոգիական խմբի անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ Զելենսկին կհավաքի քվեների 61 տոկոսը, Պորոշենկոն՝ 24 տոկոսը։

Այս խորագրի վերջին նյութերը