Աշխարհ

13.04.2019 16:01


Բաքվում ոստիկանությունը կասեցրել է ինքնասպանություն գործած աշակերտուհու հիշատակին նվիրված ակցիան

Բաքվում ոստիկանությունը կասեցրել է ինքնասպանություն գործած աշակերտուհու հիշատակին նվիրված ակցիան

Բաքվում ոստիկանությունը ցրել է 8-րդ դասարանցի աղջկա հիշատակին կազմակերպված ակցիայի մասնակիցներին:

Մի խումբ ակտիվիստներ և դպրոցականներ՝ իրենց ծնողների հետ, այսօր ծաղիկներ և մոմեր են տեղադրել Բաքվի թիվ 162 դպրոցի դարպասների մոտ: Ոստիկանությունը, սակայն, արգելել է նրանց ելույթներ ունենալ՝ ստիպելով հեռանալ տարածքից:

8-րդ դասարանի աշակերտուհի Էլինա Հաջիևան հենց այդ դպրոցի շենքի երրորդ հարկից է իրեն ցած նետել և մի քանի օր անց հիվանդանոցում մահացել:

Դպրոցական աղջկա ինքնասպանությունը Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել, իրավապաշտպաններն իշխանություններից պահանջում են քայլեր ձեռնարկել դպրոցներում մթնոլորտը բարելավելու և ողբերգական միջադեպի մեղավորներին պատժելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը