Աշխարհ

12.04.2019 17:25


Թուրքիայի պաշտպանության նախարարը մտահոգված է ապրիլի 24-ի մասին Մակրոնի հրամանագրով

Թուրքիայի պաշտպանության նախարարը մտահոգված է ապրիլի 24-ի մասին Մակրոնի հրամանագրով

Թուրքիայի պաշտպանության նախարար, գեներալ Հուլուսի Աքարի և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակի, ռազմական ոլորտում թուրք-ֆրանսիական համագործակցության հարցեր: Կողմերը խոսել են նաև Մակրոնի հրամանագրի մասին, որով ապրիլի 24-ը Ֆրանսիայում ճանաչվել էր որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։

Աքարը ֆրանսիացի գործընկերոջը փոխանցել է այդ հրամանագրի ստորագրության կապակցությամբ թուրքական կողմի ունեցած մտահոգությունը:

Հիշեցնենք, որ Մակրոնն դեռ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում էր խոստացել ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը