Թագավորական գերդաստանի հետազոտող Ռեբեկա Լոնգը կանխագուշակել Է, որ Քեյթ Միդլթոնը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Us Weekly լրատվական պորտալին տված հարցազրույցում:
Լոնգը կարծում Է, որ մարտի կեսերին Եղիսաբեթ Բ-ի հետ Լոնդոնի Թագավորական քոլեջում Քեմբրիջի 37-ամյա դքսուհու հայտնվելն այն բանի ապացույցն Է, որ թագուհին իրեն փոխարինող Է պատրաստում:
«Քեյթը հետզհետե նոր պարտավորություններ Է ստանձնում, որպեսզի ամոթով չմնա, երբ ժամանակը գա: Ուիլյամը եւ Քեյթը թագավորական ընտանիքի՝ ժողովրդի կողմից սիրված անդամներն են, մարդիկ ուրախ կլինեին նրանց տեսնելու գահին»,- պարզաբանել Է փորձագետը: Թագավորական ընտանիքին մոտ կանգնած մի այլ աղբյուր պնդում Է, որ 92-ամյա թագուհին «թեւերի տակ Է առել Քեյթին»:
«Նրանք երկուսով հաճախակի են զրուցում թագավորական կյանքի եւ միապետության ապագայի շուրջը: Քեյթը երկար ժամանակ Է գնացել դեպի այն կարգավիճակը, որն այսօրվա դրությամբ ունի: Բայց նա պատրաստ Է»,- հավելել Է նա: Քեյթ Միդլթոնի ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, երկրորդ տեղն Է զբաղեցնում գահաժառանգման հերթում իր հորից՝ արքայազն Չարլզից հետո: Սակայն վերջինս մեծ սեր չի վայելում բակչության շրջանում, ինչպես եւ նրա տիկին Քամիլան:
Քեյթ Միդլթոնին թագուհու ապագա են գուշակել