Քաղաքական

12.04.2019 12:30

Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը։

«Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»,-Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված առաջարկության մեջ նշել է վարչապետը։

Գարեգին Բաղրամյանը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն է։ Մինչև նախարար նշանակվելը Բաղրամյանը եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը։

2003-ից ՀԾԿՀ-ն ղեկավարող Ռոբերտ Նազարյանը 2018-ի հուլիսին վայր դրեց իր լիազորությունները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։