Աշխարհ

11.04.2019 17:18


Ասանժը չի արտահանձնվի ԱՄՆ-ին, եթե այնտեղ նրան մահապատիժ սպառնա. Բրիտանիայի ԱԳՆ

Ասանժը չի արտահանձնվի ԱՄՆ-ին, եթե այնտեղ նրան մահապատիժ սպառնա. Բրիտանիայի ԱԳՆ

Բրիտանիան «WikiLeak»-ի հիմնադիր Ջուլիան Ասնաժին չի արտահանձնի ԱՄՆ-ին, եթե այնտեղ նրան մահապատիժ սպառնա: «Sky News» հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Ալան Դանկանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա մեր ընդհանուր քաղաքականությունն է ցանկացած հանգամանքներում եւ հավասարապես վերաբերում է նաեւ Ջուլիան Ասանժին: Հետեւաբար, նա չի արտահանձնվի, եթե նրան մահապատժի սպառնա», - ասել է Դանկանը:

Հինգշաբթի Ասանժը կալանավորվել էր Լոնդոնի ոստիկանության կողմից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղակայված Էկվադորի դեսպանատանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էկվադորը որոշել է մերժել Ասանժին ապաստանի տրամադրման հարցում: Ավելի ուշ Բրիտանիայի ԱԳՆ-ն շնորհակալություն էր հայտնել Էկվադորի կառավարությանը «WikiLeaks»- ի հիմնադրին կալանավորելու հարցում օգնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը