Աշխարհ

11.04.2019 17:15


Սուդանի բանակը ցրեց խորհրդարանը

Սուդանի բանակը ցրեց խորհրդարանը

Սուդանի բանակը հայտարարել Է նախագահ Օմար ալ-Բաշիրին իշխանությունից հեռացնելու եւ Սահմանադրությունը կասեցնելու, ինչպես նաեւ իշխանության գործող մարմինները, ներառյալ խորհրդարանը, ցրելու մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել Է Սուդանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: 30 տարի երկրի իշխանության գլուխ եղած ալ-Բաշիրը «գտնվում Է բանակի ձեռքում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սուդանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Ավադ բեն Աուֆը հայտարարել Է երկրում իշխանությունը զինվորականներին անցնելու եւ անցումային ժամանակաշրջանի սկսվելու մասին: Պաշտոնական հայտարարության հեռարձակումն ուղիղ եթերով իրականացրել Է Al Jazeera հեռուստաալիքը:

«Ռեժիմն առաջվա պես չի արձագանքում (առկա խնդիրներին), ուստի որոշում Է ընդունվել, որ երկամյա անցումային ժամանակաշրջանում զինված ուժերն են ղեկավարելու երկիրը»,-ասել Է գեներալը: Բանակը նաեւ հայտարարել Է 24 ժամով օդային տարածությունը փակելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը