Թուրքիայի նախագահականի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայում ընդունված բանաձևին
Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է բանաձևի ընդունմանը։
Թեմայի շուրջ թուրք պաշտոնյան «Twitter»-ի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է.
«Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։
Միմյանց հիշողությունների դեմ հարձակում գործելու փոխարեն բոլորս պիտի միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք ճշմարտության գերակայությունը հորինվածքի նկատմամբ»։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»