Աշխարհ

11.04.2019 14:25


Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Ջուլիան Ասանժին

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Ջուլիան Ասանժին

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող «WikiLeaks» կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում, երբ Էկվադորի իշխանությունները զրկել են նրան Լոնդոնում իրենց դեսպանատանն ապաստանից, հաղորդում է meduza.io-ն:

Ոստիկանության հաղորդման համաձայն՝ ձերբակալության պատճառն Ասանժի կողմից 2012թ.-ին գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմի խախտումն է:

Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր գտնվում 2012թ. ի վեր՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից:

Հայտնի է, որ Ասանժը Շվեդիայում մեղադրվում էր բռնաբարության համար:

Նա մտավախություն ունի, որ իրեն կարող են արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան խիստ պատիժ է սպառնում պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը