Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական Է տվել, ներկայում կոնսուլտացիաներ են ընթանում անցումային խորհրդի ձեւավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել Է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ Հյուսիսային Դարֆուրի նահանգի արտադրության եւ տնտեսական ռեսուրսների նախարար Մաջուբ Հուսեյնը Al-Hadath հեռուստաալիքին հայտարարել Է «Ռազմական խորհրդի ձեւավորման շուրջ ընթացող կոնսուլտացիաների» մասին, որն իշխանությունը կստանձնի նախագահ ալ Բաշիրի հրաժարականից հետո»:
Ավելի վաղ «Baj News» լրատվական պորտալը հայտնել Է, որ Սուդանի Ռազմական խորհուրդը՝ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆի ղեկավարությամբ, պատրաստվում Է իշխանությունը վերցնել մեկ տարի ժամկետով:
Պաշտոնապես չհաստատված տեղեկատվությամբ՝ մի խումբ զինվորականներ հեղաշրջում են կատարել՝ նախագահ Օմար ալ Բաշիրին հեռացնելով իշխանությունից: Օմար ալ Բաշիրի գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առայժմ չկան: Ըստ որոշ տվյալների՝ նա տնային կալանքի տակ Է դրված զինվորականների կողմից, որոնք երկրում հեղաշրջում են կատարել:
Տեղեկատվություն Է հայտնվել նաեւ այն մասին, որ նա լքել Է երկիրը: Դրա հետ մեկտեղ, «Al-Hadath»-ի աղբյուրների տվյալներով, նրա ինքնաթիռը ապրիլի 10-ի երեկոյան կալանվել Է Հարթումի օդանավակայանում, երբ ալ Բաշիրը փորձում Էր մեկնել հարեւան երկրներից մեկը:
Առավոտից սպասվում Է բանակի «կարեւոր հայտարարությունը», սակայն այն առայժմ հետաձգվում Է եւ, ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառը այն անորոշությունն Է այն բանի շուրջ, թե ով Է գլխավորելու անցումային խորհուրդը երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Սուդանի նախագահը հրաժարական է տվել. «Reuters»