Աշխարհ

11.04.2019 20:37


Թայլանդում լողափում սելֆիի համար կարող են մահապատժի դատապարտել (լուսանկարներ)

Թայլանդում լողափում սելֆիի համար կարող են մահապատժի դատապարտել (լուսանկարներ)

Մարտի սկզբին Փհուքեթի օդանավակայանի ղեկավարությունը զբոսաշրջիկներին կոչ է արել խուսափել Մայ Կաո լողափում սելֆի անելուց, որը գտնվում է տեղական օդանավակայանի թռիչքուղու անմիջական մերձավորությամբ, հայտնում է Turizm-ը:

Պարզվում է, որ անմեղ թվացող զբաղմունքը կարող է խստորեն պատժվել: Մինչեւ վերջին ժամանակները լողափը հանրահայտ էր զբոսաշրջիկների շրջանում, որոնք այստեղ էին գալիս ոչ միայն լողափնյա հանգստի, այլեւ անմիջապես գլխի վերեւում թռչող օդանավերի հետ սելֆի անելու համար: Օդանավի պետի տեղակալը նախօրեին հայտարարել է լողափի այն հատվածը փակելու մասին, որի վրայով օդանավերը թռչում են: Առաջիկայում այս տարածքը կպարսպապատվի: Սակայն այս արգելքում ամենագլխավորը պատիժն է: Խախտողներին սպառնում է ոչ միայն խոշոր տուգանք, այլեւ բարձրագույն պատժաչափ՝ մահապատիժ:

Օդանավակայանի ղեկավարության խոսքով՝ լուսանկարվող մարդիկ շեղում են օդաչուներին եւ հնարավոր վթարային իրավիճակներ ստեղծում:

«Օդանավակայանը ցանկանում է տուրիզմից իր եկամուտները մեծացնել, բայց, միաժամանակ, անհրաժեշտ է համոզվել, որ ավիացիոն կանոնների հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա: Զբոսաշրջությունն ու անվտանգությունը պետք է համագոյակցեն»,- հայտարարել է օդանավակայանի պետի տեղակալը:

Տեղի բնակիչները, որոնք օրվա ապրուստը զբոսաշրջությամբ են վաստակում, նոր արգելքն արդեն քննադատության են ենթարկել:

«Եթե լողափը փակեն, մենք լուրջ խնդիրներ կունենանք, քանի որ շատ զբոսաշրջիկներ հենց այնպես այստեղ չեն գա»,- վրդովվում են շարքային թայլանդցիները:

Նման լողափ, որտեղ օդանավերը թռչում են մարդկանց գլխի վրայով, կա նաեւ կարիբյան Սեն Մարթեն կղզում: 2017 թվականին այստեղ իսկական ողբերգություն է ծավալվել: Նոր Զելանդիայից զբոսաշրջիկը մտադրվել է օդանավի հետ լուսանկարվել, բայց շարժիչի օդի հոսանքով նետվել է ուղիղ պարսպի վրա: Ցավոք, հարվածն այնքան ուժգին է եղել, որ հանգեցրել է նորզելանդուհու մահվանը:

Աղբյուրը՝ news.am

1 (331) orig original PZzML51QIEs

Այս խորագրի վերջին նյութերը