Հնդկաստանում մեկնարկել են պատմության մեջ ամենաընդգրկուն խորհրդարանական ընտրությունները
Հնդկաստանի 20 նահանգներում եւ դաշնային տարածքներում ապրիլի 11-ին քվեարկության առաջին փուլն Է սկսվել Լոք սաբհայի (երկրի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քվեարկությունը տեղի կունենա յոթ փուլով ապրիլի 11-ից մինեւ մայիսի 19-ն ըստ հերթականության 29 նահանգներում եւ 7 դաշնային տարածքներում: Նկատի առնելով ընտրողների վիթխարի թիվը՝ քվեաթերթիկների հաշվումն, ինչպես սպասվում Է, կավարտվի սոսկ մայիսի 23-ին:
Ընդհանուր առմամբ, ընտրությունների կազմակերպմանը մասնակցում են 5 միլիոնից ավելի պաշտոնյաներ եւ ոստիկաններ: Ամբողջ երկրում կգործի մեկ միլիոնից ավելի ընտրական տեղամաս: Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում Է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, եւ «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած Է Ռահուլ Գանդին, որը սերում Է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջեւ:
Ընտրությունների հիմնական ինտրիգն այն Է, թե ԲՋՊ-ն կկարողանա՞ արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը եւ արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: