Քաղաքական

10.04.2019 17:40

ԱԺ–ում քննարկել են «Ռոսիա» հեռուստաալիքի հեռարձակման սահմանափակման հարցը

ԱԺ–ում քննարկել են «Ռոսիա» հեռուստաալիքի հեռարձակման սահմանափակման հարցը

Ռուսաստանյան որոշ հեռուստաընկերություններ, մասնավորապես «Ռոսիա» ալիքը, եթեր են հեռարձակում չափազանց ագրեսիվ հաղորդումներ՝ ակնհայտ հակահայկական ուղղվածությամբ, որոնք հայերի հանդեպ ատելության կոչ են անում։ Այս մասին ապրիլի 10-ին գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ, ասել է «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը՝ դիմելով կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանին։

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է, թե կարելի՞ է արդյոք սահմանափակել կամ լրիվ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։

«Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար»,- պատասխանել է Հակոբյանը։ Ընդ որում՝ նա նշել է, որ շատ երկրներ, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, արդեն իրականացրել են այդ գաղափարը, բայց «դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել»։

«Հարցն այն է, թե պատրա՞ստ ենք արդյոք մենք գնալ դրան եւ վճարել նույն գինը, ինչ այդ երկրները։ Չէ՞ որ նրանք զրկվել են իրենց տարածքի մի մասից։ Մենք պետք է կարողանանք հավասարակշռվել, քանի որ այս պահին մենք բավական շատ ոչ պակաս կարեւոր խնդիրներ ունենք։ Գուցե կգա ժամանակը, երբ մենք կհայտնվենք ավելի նպաստավոր վիճակում եւ կկարողանանք իրականացնել այդ գաղափարը, բայց հիմա դրա իրականացումը ցանկալի չէ»,- ընդգծել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը։

Հիշեցնենք, որ «Ռոսիա-ՌՏՌ» հեռուստաալիքը («Ռոսիա 1» պետական հեռուստաալիքի միջազգային տարբերակը ԱՊՀ երկրների համար) հեռարձակվում է թվային ձեւաչափով Հայաստանի ողջ տարածքում, ազգային հաճախականության վրա, ըստ միջպետական համաձայնագրի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։