Աշխարհ

10.04.2019 17:43


Իրանի հարավ-արևմուտքում ավելի քան 60 հազ մարդու են տարհանում հեղեղումների պատճառով

Իրանի հարավ-արևմուտքում ավելի քան 60 հազ մարդու են տարհանում հեղեղումների պատճառով

Իրանի իշխանությունները հեղեղման սպառնալիքի պատճառով ավելի քան 60 հազար բնակիչների են տարհանում երկրի հարավ-արեւմուտքի Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 10-ին գրել Է «Daily Mail»-ը՝ հղում անելով «Tasnim» իրանական լրատվական գործակալությանը:

Համապատասխան կարգադրությունը ստորագրել Է նահանգապետ Գոլամռըզա Շարիաթին: Նրա խոսքով՝ տարհանումն իրականացվում Է նախազգուշական նկատառումներով:

Հեղեղումը, որն սկսվել Է մարտի վերջին, մոլեգնել Է Իրանի 31 նահանգներից 25-ում: Առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Խուզիստան եւ Լուրեստան արեւմտյան նահանգներում: Տարերքի հարվածից առնվազն 70 մարդ Է զոհվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը