Աշխարհ

10.04.2019 21:01


ԱՄՆ-ում ցանկանում են արգելել թուրք որոշ պաշտոնյաների մուտքը

ԱՄՆ-ում ցանկանում են արգելել թուրք որոշ պաշտոնյաների մուտքը

ԱՄՆ-ում ցանկանում են արգելել այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը, որոնք կապ ունեն Թուրքիայում ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալությունների հետ։

Նույն օրինագծով առաջարկվում է վերոնշյալ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հաշիվներն ԱՄՆ-ում առգրավել։ Օրինագիծը ներկայացվել է հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի և դեմոկրատ սենատոր Բեն Քարդինի կողմից։ Օրինագծի տակ իրենց ստորագրությունն են դրել ևս 4 սենատորներ։

Նման օրինագծի պատճառն այն է, որ ըստ ամերիկացի սենատորների՝ ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիներ Թուրքիայում անօրինական կերպով են կալանավորվել և նրանց առաջադրվել են անարդարացի մեղադրանքներ։

Մասնավորապես, նրանք հիշատակել են Թուրքիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից, ազգությամբ թուրք Մեհմեթե Թոփուզին, ով շարունակվում է կալանավորված մնալ Թուրքիայում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքին» աջակցելու մեջ։

Հիշատակվել են նույն մեղադրանքով Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը, ով պահվում էր թուրքական բանտում։ Սակայն վերջինս Վաշինգտոնի կողմից թուրքական իշխանությունների նկատմամբ կիրառած ճնշումներից հետո ազատ արձակվեց։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը