Աշխարհ

10.04.2019 20:32


Ֆրանսիացին վազքով 418 կմ է անցել, որպեսզի իրեն աշխատանքի ընդունեն Nike-ում

Ֆրանսիացին վազքով 418 կմ է անցել, որպեսզի իրեն աշխատանքի ընդունեն Nike-ում

Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի բնակիչ Ասադ Էլ Մելյուկին վազքով մի քանի հարյուր կիլոմետր Է հաղթահարել Nike ընկերության կենտրոնակայան հասնելու համար, որպեսզի դրանով իսկ ցույց տա այդ ընկերությունում աշխատելու իր ցանկությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ապրիլի 10-ին հայտնել Է Le Parisien թերթը, այդ նպատակով նա Ֆրանսիայի արեւելքում գտնվող Բեզանսոնից սկսել Է վազել Փարիզի ուղղությամբ, որտեղ տեղակայված Է կորպորացիայի ներկայացուցչությունը: Ինն օր անց, հաղթահարելով 418 կիլոմետր, նա հասել Է կենտրոնակայան: Բազմաթիվ ֆրանսիացիներ Էլ Մելյուկի վազքարշավին հետեւել են Twitter-ի նրա Էջում՝ նրա մտահղացմանը հավանություն տալով լայքերով:

Կորպորացիայի շենքում նրան սկզբում դիմավորել են որպես աշխատանքի տեղավորվելու սովորական հավակնորդ եւ խնդրել են նստել սպասասրահում: Սակայն իրադրությունն այնուհետեւ նկատելիորեն փոխվել Է. հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր աշխատակիցներն աղմուկով նետվել են սենյակ եւ ուրախ ընդունելություն կազմակերպել թեկնածուի համար:

Պարզվել Է, որ նրանք տեղյակ Էին նրա նախաձեռնությանը եւ վազքին ուշադիր հետեւում Էին համացանցի միջոցով: Էլ Մելյուկին այնուհետեւ մասնակցել Է հարցազրույցի: Սակայն նրան աշխատանքի չեն ընդունել: Բայց խորհուրդ են տվել դիմել Նիդեռլանդներում գտնվող գլխադաս եվրոպական գրասենյակ: Ֆրանսիացին այժմ Փարիզից կվազի՞ արդյոք Ամստերդամ, դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը