Աշխարհ

10.04.2019 19:04


Նյու Յորքի շրջանում կարմրուկի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել

Նյու Յորքի շրջանում կարմրուկի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել

Նյու Յորքի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Բրուքլինի շրջաններից մեկում կարմրուկի 300 գրանցված դեպքերի պատճառով, ասել է քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք Ուիլյամսբերգում արտակագ դրություն ենք հայտարարում առողջապահության ոլորտում այն պատճառով, որ մեր քաղաքում կարմրուկի 300 դեպքի մասին տվյալներ են ստացվել, որոնց մեծ մասը կենտրոնացած է Բրուքլինում», - Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է քաղաքապետը:

Միեւնույն ժամանակ, նա չպատվաստված երեխաների ծնողներին կոչ է արել այդ շրջանում պատվաստում անել՝ նշելով, որ կարմրուկի դեմ պատվաստանյութերը անվնաս են եւ արդյունավետ:

«Եթե դուք հրաժարվում եք պատվաստումից, ձեզ կտուգանեն: Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին եւ մեր ընտանիքներին», - նշել է քաղաքապետը:

Կամրուկը սուր ինֆեկցիոն վիրուսային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդացության նվազման հիմնական գործոն է պատվաստումը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը