Մադուրոն համաձայնել է օգնություն ընդունել Կարմիր խաչից
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է, որ երկիրը պատրաստ Է միջազգային օգնություն ստանալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելու միջազգային օգնության եւ աջակցության համար»,- գրել Է Մադուրոն Twitter-ում ԿԽՄԿ-ի նախագահ Փիթեր Մաուրերի հետ կայացած հանդիպումից հետո:
Մադուրոն, որը ժխտում Է, որ Վենեսուելայի ներկայիս իրադրությունը կարելի Է բնութագրել որպես հումանիտար ճգնաժամ, Մաուրերի հետ հանդիպումից հետո հաստատել Է, որ ԿԽՄԿ-ի հետ համագործակցության շրջանակներում հարկավոր Է հարգել «Վենեսուելայի իրավակարգը»: ԿԽՄԿ-ի պատվիրակությունը՝ Մաուրերի գլխավորությամբ, հարավամերիկյան այս երկրում Է գտնվում ապրիլի 6-ից եւ իր այցը պետք Է ավարտի ապրիլի 10-ին: Անցած ուրբաթ օրը՝ ապրիլի 5-ին, ԿԽՄԿ-ն հայտարարել Էր, որ «անհանգստացած Է վենեսուելացիների վրա ներկայիս իրադրության լուրջ ազդեցության կապակցությամբ, հատկապես նրանց, ովքեր չունեն հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: