Աշխարհ

10.04.2019 10:35


Լրատվամիջոցները հայտնել են Դալայ լամայի հոսպիտալացման մասին

Լրատվամիջոցները հայտնել են Դալայ լամայի հոսպիտալացման մասին

Հնդկաստանում հոսպիտալացվել է բուդդայականների հոգեւոր առաջնորդ XIV Դալայ լաման, հայտնում է NDTV հեռուստաալիքը:

«Դհարսալում (այստեղ է գնվում Դալայ լամայի նստավայրը) այս առավոտ նորին սրբազանությունը որոշ անհարմարավետություն է զգացել: Որպես նախազգուշական միջոց՝ ուղեւորվել ենք Դելի»,- ասել է Դալայ լաայի անձնական քարտուղարը:

Նրա խոսքով՝ 83-ամյա Դալայ լամայի մոտ թոքային ինֆեկցիա է ախտորոշվել: Քարտուղարը նշել է, որ բուդդայականների հոգեւոր առաջնորդը մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի:

Դալայ լաման հոգեւոր եւ քաղաքական գործիչ է, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1989): Նա ակտիվորեն ճանապարհորդում է, հանդիպում քաղաքական առաջնորդներին, հայտնի գիտնականներին, մասնակցում միջեկեղեցական ժամերգությունների:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը