Աշխարհ

09.04.2019 20:58


Գերմանական մամուլ․ Էրդողանն իր մեծամտության համար արժանի պատիժ է ստացել

Գերմանական մամուլ․ Էրդողանն իր մեծամտության համար արժանի պատիժ է ստացել

Գերմանական «Süddeutsche Zeitung» պարբերականը Թուրքիայի և Էրդողանի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Ըստ աղբյուրի՝ ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարման դադարեցումն Անկարայի ամբարտավան պահվածքի համարժեք պատիժն է։

Հոդվածի հեղինակ Ստեֆան Կոռնելիուսի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր էր միմյանց դեմ հանել առանց այդ էլ հակադրվող երկու երկրների՝ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, սակայն նա գերագնահատել էր իր ուժերը, ինչի համար համարժեք պատիժ ստացավ։

Թուրքիայի նախագահի համար անհաջող արդյունքներով ավարտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ օր հետո ԱՄՆ-ը Թուրքիային ևս մեկ հարված հասցրեց՝ հրաժարվելով համագործակցել F-35 հարձակողական ինքնաթիռների նախագծի շրջանակներում, որով նախատեսվում էր Թուրքիային 100 ինքնաթիռ մատակարարել և որրը Թուրքիայի համար կարևորագույն նշանակություն ուներ։

Կոռնելիուսը համոզված է, որ ԱՄՆ-ի նման քայլը բոլորովին էլ զարմանլի չէ, քանի որ Էրդողանը ինքն է նպաստել նման արդյունքի՝ Ռուսաստանի հետ S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ սկսելով։

Հեղինակի պնդմամբ՝ ՀՕՊ համակարգերի շահագործման ընթացքում արտադրող երկրից տեխնիկական աջակցություն կարող է պահանջվել, որի համատեքստում ամերիկյան ինքնաթիռների գծագրերը ևս կարող են Մոսկվա ուղարկվել։

Կոռնելիուսը նշում է, որ Թուրքիան կարող էր նաև Ռուսաստանից ռազմական ինքնաթիռներ գնել, սակայն նման դեպքում պետք է իսպառ մոռանա ՆԱՏՕ-ին անդամակցության մասին, ուստի քիչ հավանական է, որ Թուրքիան նման քայլի գնա։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը