Յունքերը խոստացել է չանհետանալ «եվրոպական պեյզաժից» պաշտոնը թողնելուց հետո
Եվրահանձնաժողովի ղեկավարի Ժան-Կլոդ Յունքերը հավաստիացրել Է, որ իր պաշտոնը թողնելուց հետո չի անհետանա «եվրոպական պեյզաժից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Յունքերի եւ նրա գլխավորած Եվրահանձնաժողովի կազմի մանդատը կավարտվի այս տարվա աշնանը:
«Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել ընտրություններում, որովհետեւ որոշում եմ ընդունել չնորացնել իմ մանդատը: Ոմանք ափսոսում են դրա համար, մյուսներն ասում են, թե ես կանհետանամ եվրոպական պեյզաժից: Ես չեմ անհետանա: Որովհետեւ ես խորապես արմատակալած եմ այն բանում, ինչ անում Է Եվրոպան»,-ապրիլի 9-ին հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում:
ԵՄ-ում առաջատար քաղաքական ուժից՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունից» (ԵԺԿ) ԵՀ-ի նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուն Եվրախորհրդարանում ԵԺԿ-ի խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: