Աշխարհ

09.04.2019 19:54


Թուրքիայում բերման ենթարկված 70 մարմնավաճառների թվում ՀՀ քաղաքացիներ կան

Թուրքիայում բերման ենթարկված 70 մարմնավաճառների թվում ՀՀ քաղաքացիներ կան

Ապրիլի 8-ին Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Հոփա շրջանում ոստիկանական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում 70 մարմնավաճառ է բերման ենթարկվել:

Հոփայի ժամանցի վայրերում իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով բերման ենթարկված կանանց թվում եղել են Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Բերման ենթարկված կանայք կասկածվում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ:

Հայտնի է դարձել, որ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 70 կանանցից 40-ը արտաքսվելու է Թուրքիայից: Մյուսների հարցաքննությունը դեռևս շարունակվում է:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը