Աշխարհ

09.04.2019 18:18


Կազմակերպիչները հայտնել են Պորոշենկոյի և Զելենսկու պաշտոնական բանավեճի օրը

Կազմակերպիչները հայտնել են Պորոշենկոյի և Զելենսկու պաշտոնական բանավեճի օրը

Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտարարել Է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուների պաշտոնական բանավեճերը պետք Է կայանան ապրիլի 19-ին ստուդիայում, մնացյալը թոք-շոու Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ ապրիլի 14-ին իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն սպասում Է Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում՝ բանավեճեր անցկացնելու համար, նա նաեւ հրավիրել Է հանդիսականների եւ հեռուստաալիքներ: Զելենսկին, իր հերթին, հայտարարել Է, որ մտադիր Է ապրիլի 19-ին բանվեճեր անցակացնել Պորոշենկոյի հետ:

Այդ նույն օրը, նախագահի ընտրությունների մասին օրենքին համապատասխան, թեկնածուների հեռուստաբանավեճեր են պլանավորված Հանրային հեռուստատեսությունում:

«Մենք ձեզ հետ հասկանում ենք, որ խոսքը վերաբերում Է այն բանի խիստ ձեւաչափին եւ կանոններին ու պայմաններին, ինչը Տատյանան (Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը – խմբ.) անվանում Է հենց բանավեճեր: Մենք պատրաստ ենք անցկացնելու դրանք»,- հայտարարել Է Ալասանիան: Նա նաեւ ասել Է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 20:00-ին, կսկսվի բանավեճերի հեռարձակումը՝ անկախ այն բանից, թե թեկնածուները կգա՞ն արդյոք ստուդիա: Ուկրաինայում նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի Է ունեցել մարտի 31-ին, երկրորդ փուլը նշանակված Է ապրիլի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը