Տրիպոլիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 50-ը. Associated Press
Տրիպոլիում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության զորքերի միջեւ ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել Է 50-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:
Նրա տվյալներով՝ սպանվածների թվում կան նաեւ քաղաքացիական անձինք: Ավելի վաղ Agence France-Presse-ը՝ հղում անելով Ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարությանը, տեղեկացրել Էր 32 զոհվածների եւ շուրջ 50 վիրավորների մասին:
Լիբիայում հակամարտող ուժերի բախումները սաստկացել են ապրիլի 8-ին Լիբիական ազգային բանակի օդուժի կողմից Տրիպոլիի Միտիգա օդանավակայանի գնդակոծումից հետո: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ երկու բժիշկ Է սպանվել, որոնք փորձում Էին «վիրավորներին տարհանել համամարտության գոտուց»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել Է ավիահարվածները Տրիպոլիում եւ պահանջել Է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Նա նաեւ ընդգծել Է, որ «Լիբիայում իր հատուկ ներկայացուցիչը պատրաստ Է նպաստելու կողմերի միջեւ երխոսության հաստատմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: