Աշխարհ

08.04.2019 17:56


Աշոտ Ղազարյանի թոռները ելույթ են ունեցել «Лучше всех» շոուում (տեսանյութ)

Աշոտ Ղազարյանի թոռները ելույթ են ունեցել «Лучше всех» շոուում (տեսանյութ)

9 տարեկան Բորիս Ադամյանն ու 15 տարեկան Անահիտ Ադամյանները «Лучше всех» երգել են «Shallow» ստեղծագործությունը և արժանացել բուռն ծափահարությունների։ Նրանք հիացրել են նաև շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին։

Նշենք, որ Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը «Shallow»–ն երգել են «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ։

«Բրավո՛։ Կեցցե՛ք։ Մեր պատասխանը Հոլիվուդին»,–ելույթից հետո ասել է Գալկինը։

Բորիսը շոումենի հետ զրույցում խոստովանել է, որ երգեցողությամբ է տարվել քրոջ պատճառով։ Անահիտը մանկուց զբաղվում է վոկալով, արդեն հասցրել է մասնակցել մանկական «Եվրատեսիլին» և «Նոր ալիքին»։

Գալկինը պատանի արտիստին հարցրել է, թե ինչպիսի աղջիկների է հավանում։ Բորիսն էլ ասել է` գլխավորը, որ աղջիկների մազերն այնքան սպիտակ չլինեն, որքան տատիկներինը։

«Երկար, ալիքավոր մազեր, փոքր գլուխ, մեծ աչքեր, օձի նման բիբեր, կարճ պարանոց, կարճ ձեռքեր` ծնկից մի քիչ վերև, կարճ ոտքեր, նրան կոմբինեզոն հագցնել»,–մոտավորապես այդպիսի տեսք պետք է ունենա Բորիսի «երազանքի աղջիկը»։

Հաղորդավար Մաքսիմ Գալկինի խնդրանքով` տղան երգել է Տիմա Բելառուսկիխի «Անմոռուկը» հիթը, հետո Գալկինը հուշամեդալներ է հանձնել Բորիսին և Անահիտին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը