Օզբիլիսը խոսել է «Վիլլեմ II»-ի հետ պայմանագիրը խզելու մասին
Թուրքական «Բեշիքթաշի» կողմից հոլանդական «Վիլլեմ II»-ին վարձակալության հանձնված հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոկի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի և հոլանդական ակումբի պայմանագիրը խզվել էր:
Նման որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ հայ ֆուտբոլիստը խաղի ժամանակ հրաժարվել էր փոխարինման դուրս գալ:
Օզբիլիսը Instagram-ում կատարած գրառմամբ պարզաբանում է ներկայացրել թեմայի վերաբերյալ:
«Հավանաբար, գիտեք, որ իմ և «Վիլլեմի» ճանապարհները բաժանվել են: Նախ՝ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի աշխատակիցներին, իմ թիմակիցներին, խոհանոցի աշխատակիցներին, բժշկական անձնակազմին և «Վիլլեմ II»-ի հիանալի երկրպագուներին: Ստեղծված իրավիճակի պարագայում կցանկանայի պարզաբանում տալ: Ճիշտ է, ես հրաժարվել եմ փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիթլարդի» հետ խաղում: Դա սխալ էր, և ես արդեն ներողություն եմ խնդրել դրա համար: Զգացմունքներս տեղի տվեցին, երբ ես տեսա, որ խաղադաշտ պետք է դուրս գա մի ֆուտբոլիստ, որը 2 շաբաթ վնասվածք ուներ և խաղից առաջ ընդամենը մեկ անգամ էր մարզվել խաղի նախորդ օրը: Խնդիրը ոչ այդ ֆուտբոլիստի մեջ է, ոչ էլ իմ չխաղալու. խնդիրը իրավիճակի մեջ էր: Ես իսկապես ցավում եմ, որ ամեն ինչ այդպես ավարտվեց: Վշտացած եմ նաև «աշխատել չցանկանալու» որակումից: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես պրոֆեսիոնալ եմ, կարգապահ և ազնիվ»,- գրել է Օզբիլիսը: Նշենք, որ Օզբիլիսի պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»