Աշխարհ

08.04.2019 14:07


Լիբիայի փոխվարչապետը հրաժարական է տվել և աջակցություն հայտնել մարշալ Խաֆթարին

Լիբիայի փոխվարչապետը հրաժարական է տվել և աջակցություն հայտնել մարշալ Խաֆթարին

Լիբիայի կառավարության փոխվարչապետ Ալի Ֆարաջ ալ Կատրանին հայտարարել Է հրաժարականի մասին եւ աջակցություն հայտնել լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի ռազմական գործողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկությունների՝ ալ Կատրանին Խաֆթարի ռազմական գործողությունը համարել Է «ազատագրական» եւ քննադատել Լիբիայի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի քաղաքականությունը, որը, ալ Կատրանիի խոսքով, Տրիպոլիում համագործակցում Է զինյալների հետ:

Անցած շաբաթ Խաֆթարը հայտարարել Է Տրիպոլիի վրա լիբիական ազգային բանակի հարձակման սկսվելու մասին: Ըստ վերջին տվյալների՝ ռազմական գործողության ընթացքում զոհվածների թիվը հասել Է 32-ի, եւս շուրջ 50 հոգի վերքեր են ստացել: Տարհանվել Է մի քանի հազար մարդ:
Ներկայում Լիբիայում պահպանվում Է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում Է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված Է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:
Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում Է մարշալ Խալիֆա Խաֆթարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը