Աշխարհ

08.04.2019 19:53


ԱՄՆ-ում առեղծվածային համաճարակ է բռնկել

ԱՄՆ-ում առեղծվածային համաճարակ է բռնկել

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են աղիքային վարակի համաճարակի մասին, որը բռնկել Է երկրի հինգ նահանգում: Դրա աղբյուրը մինչ այժմ պարզված չԷ, թեեւ հայտնի Է, որ հիվանդությունն առաջանում Է Escherichia coli մանրԷից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Science Alert-ը:

Համաճարակն սկսվել Է 2019 թվականի մարտի 2-ին, իսկ դրա հարուցիչը O103 մանրԷահիմքի աղիքային ցուպիկներն են: Ընդամենը հիվանդացել Է 72 մարդ՝ մեկից մինչեւ 74 տարեկան, ըստ որում հոսպիտալացվել Է ութ մարդ: Վարակվելու ամենից շատ դեպքեր (36 հիվանդ) գրանցվել են Կենտուկիի նահանգում: Ախտանշանները ներառում են ստամոքսի սպազմներ, փորլուծ եւ փսխում: Մահվան դեպքերի մասին չի հաղորդվում:

Բժիշկների կարծիքով ախտածին մանրԷն ծագում Է միեւնույն աղբյուրից: Դա կարող Է կապված լինել որոշակի սննդամթերքի, խանութի կամ սննդի ցանցի հետ: Սակայն վարակման սկզբնական պատճառի բացահայտումը դժվարացած Է այն բանով, որ հիվանդները չեն կարողանում հիշել, թե իրենք հատկապես ինչ են կերել:

Այս խորագրի վերջին նյութերը