Աշխարհ

08.04.2019 12:24


Տրիպոլիի մերձակայքում առնվազն 32 մարդ Է զոհվել մարտական գործողությունների ընթացքում. AFP

Տրիպոլիի մերձակայքում առնվազն 32 մարդ Է զոհվել մարտական գործողությունների ընթացքում. AFP

Տրիպոլիի մերձակայքում առնվազն 32 մարդ Է զոհվել զինված բախումների հետեւանքով, եւս շուրջ 50 հոգի վերքեր Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով միջազգային հանրակցության կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ նախարարությունը տեղեկացրել Էր, որ մարտական ընդհարումների հետեւանքով զոհվել Է 21, տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել՝ 27 մարդ: Նշվում Է, որ զոհերի թվում կան խաղաղ բնակիչներ: Ֆելդմարշալ Խալիֆա Խավթարի՝ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումները ներկայում հարձակում են ծավալել Տրիպոլիի վրա: Ապրիլի 4-ին Խաֆթարը հայտարարել Է քաղաքի վրա հարձակում սկսելու մասին: Նրա զորքերը մայրաքաղաքը գրոհում են գլխավորապես հարավային ուղղությունից: Այժմ նրանք այնտեղ կատաղի մարտեր են մղում Տրիպոլիում հաստատված՝ Ֆայիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարության կազմավորումների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը