Քաղաքական

07.04.2019 20:55

Սասուն Միքայելյանն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ

Սասուն Միքայելյանն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ

«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7-ին տեղի ունեցած նորընտիր վարչության անդրանիկ նիստից հետո հայտնեց ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը:

«Անդրանիկ նիստի ընթացքում եղավ ընդամենը մեկ առաջարկություն, որն անցավ միաձայն: Համաձայն վարչության որոշման` ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն ՄեխակիՄիքայելյանը»,-ասաց Կետիկյանը:

Միության 12-րդ արտահերթ համագումարի ընթացքում որոշում կայացվեց նաև միության վարչության կազմը կրճատել մինչև 25 հոգու: Նորընտիր վարչության կազմում ընդգրկվեցին Մանվել Օհանյանը, Հովիկ Օհանյանը, Արամ Սարգսյանը, Մուկուչ Սափեյանը, Բարսեղ Բարսեղյանը, Գառնիկ Միքայելյանը, Գագիկ Խաչատրյանը, Սամսոն Խաչատրյանը, Անդրանիկ Մկրտչյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Բարսեղյանը, Մանվել Եղիազարյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Մարտին Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Մանվել Հովսեփյանը, Խաչիկ Գալստյանը, Հրանտ Սարգիսովը, Վարդան Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը և Ստեփան Նիկողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։