Սերգեյ Լազարևը նշել է, թե «Եվրատեսիլում» ում է համարում իր գլխավոր մրցակիցը
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը, որն այս տարի Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, հայտարարել է, թե ում է համարում իր գլխավոր մրցակիցը: Այս մասին հայտնում է «РИА Новօсти»-ն:
Արտիստի խոսքով` հանդիսականներից շատերը կհամեմատեն իր ելույթն իր նախորդ կատարման հետ, երբ 2016 թվականին Ռուսաստանը կրկին ինքն էր ներկայացրել:
«Իմ գլխավոր մրցակիցը ես ինքս եմ 2016 թվականին: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Չեմ սիրում կանխատեսումներ անել»,- ասել է Լազարևը:
Նա ընդգծել է, որ մրցույթին նախապատրաստվել սկսել է ամիսներ առաջ` համատեղելով համերգային շրջագայությունը փորձերի հետ:
«Եվրատեսիլ-2019»-ում երգիչը կներկայացնի «Scream» երգը, որի հեղինակները Ֆիլիպ Կիրկորովն ու հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսն են:
2016 թ. ռուս երգիչը գրավել էր երրորդ հորիզոնականը:
Այս տարի «Եվրատեսիլը» կկայանա Թել Ավիվում` մայիսի 14-18-ը: Հայաստանը մրցույթում կներկայացնի Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը։

Աղբյուրը՝ tert.am