Boeing-ը Եթովպիայում ավիավթարից հետո կրճատում է 737 մոդելի ինքնաթիռների արտադրությունը
Boeing-ը հայտարարել է 737 մոդելի ինքնաթիռների արտադրության կրճատման մասին, գրում է BBC News-ը:
Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ ապրիլի կեսից ընկերությունը կսկսի ամսական 42 ինքնաթիռ արտադրել նախկին 52-ի փոխարեն:
Նշվում է, որ տվյալ որոշումն ընդունվել է այն կապակցությամբ, որ Եթովպիայում եւ Ինդոնեզիայում վթարների ժամանակ կործանվել էին հենց 737 MAX մոդելները:
Եթովպիայում Boeing 737 MAX-ի կործանումից հետո, որի հետեւանքով զոհվել էր 157 մարդ, շատ երկրներ կասեցրել էին Max 8 եւ Max 9 օդանավերի թռիչքները: Մարտի վերջում Boeing կոնցեռնը պատրաստել է MCAS-ի թարմացումը, որը պետք է կանխի սխալ տվյալների պատճառով ահազանգման համակարգի գործարկումը: Սակայն այս թարմացումը դեռ չի թողարկվել:

Աղբյուրը՝ news.am