Հայրիկյան. «Եթե խոսվում է սահմանադրական կարգը տապալելու մասին, կարող եմ հիշեցնել Վանո Սիրադեղյանի խոսքերը 1996թ. ընտրությունների վերաբերյալ»
Ինչպե՞ս հասկանալ, որ թավշյահեղափոխական իշխանությունը, ի դեմս Փաշինյանի եւ իր գրպանային ՀՔԾ-ի, հիմք ընդունելով Վահան Շիրխանյանի բաց զրպարտչագիրը, որոշել էր ընթացք տալ 1998-ի նախագահական ընտրություններում իբր արձանագրված աղաղակող խախտումներին, միեւնույն ժամանակ` կույր ու խուլ է ձեւանում, երբ խոսքը վերաբերում է 1996 թ. ֆեյք ընտրություններին։ Արդյո՞ք սա ընդամենը հանրապետության երկրորդ նախագահին ներկայացված անհեհեթ մեղադրանքների զինանոցը եւս մեկով լրացնելու պարզունակ փորձ չէր։ Ու թեև Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է, այդուհանդերձ քարոզչական դաշտում հերթական էժանագին շոուն բեմադրվեց։
Ոչ վաղ անցյալում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ու դրանց սուբյեկտիվ մեկնաբանությունների թեմայով մեր հարցերին պատասխանում է ԱԻՄ առաջնորդ, 90-ականներին եւ դրանից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրությունների մասնակից ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ։
-Հարգանքով եմ վերաբերվում ցանկացած տեսակետի, բայց, անմեղության կանխավարկածից բացի` առաջնորդվում եմ նախեւառաջ հավաստիության եւ անաչառության կանխավարկածով։ Չնայած Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմակիցների`հանրապետականների, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի կողմից 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր դեմ ձեռնարկված քայլերին, պիտի ասեմ, որ 1998թ. նախագահական ընտրությունը եղել է Հայաստանի միակ ընտրությունը, որտեղ բողոքարկող չի եղել։ Դեռեւս 90-ականների սկզբներից մենք անում էինք հասարակական կարծիքի շատ լուրջ ուսումնասիրություններ, եւ իրական պատկերը շատ լավ իմանում էինք։
1998թ. ընտրություններից առաջ ես տեսա, որ իշխանական լծակներ ունենալով` Ռոբերտ Քոչարյանն ստանում է մոտավորապես 30 տոկոս։ Մոտավորապես նույնքան ստանում էր Կարեն Դեմիրճյանը`ունենալով հին սովետական նոմենկլատուրայի զորակցությունը։ Մնացած ձայները բաժանվում էին մյուս թեկնածուների, այդ թվում`իմ եւ Վազգեն Մանուկյանի միջեւ։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ քարոզարշավից շատ բան է կախված, առավել եւս, որ ընտրությունն արտահերթ էր, եւ ժամանակ չկար` իմ անցած ճանապարհը մարդկանց հիշեցնելու։
Դրանից առաջ ես Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էի «Ժողովրդավարություն եւ անկախություն» միջազգային կազմակերպության Պրագայի կոնֆերանսին` խորհրդանշելով այն, որ Հայաստանը եւ Արցախը առանձին երեւույթներ չեն։ Առաջարկեցի, որ իր թեկնածությունը չդնի եւ ի՛նձ պաշտպանի։ Ինքը ասաց` էսպես անենք. առաջին փուլում եթե չանցնեմ, երկրորդ փուլում քե՛զ կպաշտպանեմ, կարո՞ղ ես խոստանալ, որ երկրորդ փուլ չանցնելու դեպքում դո՛ւ էլ ինձ կպաշտպանես։ Էսպես բարեկամաբար բաժանվեցինք։
-Նկատենք` սա առաջին դեպքն էր մեր ընտրական պրակտիկայում, երբ նախագահն ընտրվեց երկրորդ փուլում, ոչ թե առաջին փուլից հետո ինքն իրեն նախագահ հռչակեց` չսպասելով ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը, ինչպես 1996թ.։
-Այո, մեր հարցումներն էլ ցույց էին տալիս, որ ունենալու ենք երկու փուլ, անցնելու են Կարեն Դեմիրճյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ փուլից առաջ մենք խոսել էինք սահմանադրական բարեփոխումների մասին, էլի հարցում արեցինք, տեսանք, որ առաջին փուլում ստանում ենք 10 տոկոս, եւ ո՛ւմ պաշտպանենք երկրորդ փուլում, նա էլ կընտրվի։ Բայց հարցը այսպես դրեցինք`ով կաջակցի սահմանադրական փոփոխությունների մեր ծրագրին, նրա՛ն էլ կտանք մեր ձայները։ Ռոբերտը շատ արագ արձագանքեց. գիտեր, իրեն աջակցող ուժերը` դաշնակցականները, հանրապետականներն էլ գիտեին, որ երկրորդ փուլ է լինելու, եւ այն թեկնածուն, ում հետ ԱԻՄ-ը համագործակցի, երկրորդ փուլում հաղթելու է։ Այդպե՛ս էլ եղավ։
Հիմա, երբ Վահան Շիրխանյանն ասում է` 1998թ. ընտրությունները կեղծվել են, պետք է հիմքեր բերի, ոչ թե անհիմն հայտարություններ անի 29 տոկոս քվեն 59 տոկոս դարձնելու մասին։
Իսկ եթե խոսվում է սահմանադրական կարգը տապալելու մասին, կարող եմ հիշեցնել Վանո Սիրադեղյանի խոսքերը 1996թ. ընտրությունների վերաբերյալ` որ Լեւոնը պատրաստ չէր գնալ երկրորդ փուլի։ Մեր հարցումներն էլ ցույց էին տալիս` կամ մե՛նք ենք հաղթում` ընդդիմության միասնական թեկնածուն, կա՛մ երկրորդ փուլն անխուսափելի է։ Ես իրավունք չունեմ ստելու` ճանապարհ եմ անցել, 30 տարի քաղաքական գործունեության մեջ էի, երբ մյուսներն ամենաշատը 7-8 տարի էին գործի մեջ։ Ինչո՞ւ հանեցի իմ թեկնածությունը եւ պաշտպանեցի Վազգեն Մանուկյանին`որովհետեւ հաշվարկներ էինք արել, գիտեինք, որ ընդդիմության միասնական թեկնածուն պիտի հաղթի։
-Լրագրողների հարցերին ի պատասխան`ընդունո՞ւմ եք, որ Տեր-Պետրոսյանն առաջին փուլում չէր ընտրվել, Վանոն նաեւ անկեղծորեն ասել է` այո, բայց Վազգենն էլ չէր հաղթել։
-Այն, որ Լեւոնն առաջին փուլում չէր անցել` երկու կարծիք չի կարող լինել։ Եթե խորանանք, 1991 թվականին էլ լուրջ խախտումներով է ընտրվել նախագահ։ Ընտրությունների որակը միայն քվեարկության արդյունքներով չի որոշվում`ամբողջ գործընթացով է որոշվում։ Այո՛, ընտրողների մեծամասնությունն այն ժամանակ քվեարկել էր Լեւոնի օգտին, բայց չէ՞որ ընտրությունը հենց առաջին օրն ընդհատվել էր Պառավաքարով։ Դա ընտրություն չէր` չընտրություն էր։ Հետո դատավարություն եղավ` նույն Լեւոնի օրոք, եւ դատարանն ասաց` այո՛, թեկնածուներից մեկի ճանապարհին եղել է անհաղթահարելի խոչընդոտ։ Այնպես որ, եթե հետ գնանք` շատ բան կբացվի։ Էլ չեմ ասում 1990թ. Գերագույն խորհրդի նախագահի ընտրության մասին. թեկնածուներից մեկը ես էի` բռնի արտաքսված էի. ի՞նչ ընտրություն, եթե թեկնածուներից մեկը հավասար պայմաններով ապահովված չէր։ Եթե խոսում ենք ընտրություններ կեղծելու «ավանդույթի» մասին, դրանի՛ց պետք է սկսենք։ Հիմա ոչ ոք չի հիշում, որ մեր ամենաառաջին «ընտրությունը» տեղի է ունեցել ԿԳԲ-ի աջակցությամբ` հիմնական թեկնածուներից մեկին մեկուսացնելու գնով։ Սա անվիճելի է`ամեն ինչ սկսվել է 1990-ի չընտրությունից։
-Ձեր նախկին կուսակից Արամ Հարությունյանը դիմել է գլխավոր դատախազություն`հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել եւ խնդրել է գնահատական տալ 1966-ի կեղծված ընտրություններին եւ այդ հողի վրա ընդդիմադիր մի շարք գործիչների, այդ թվում` իրեն դաժան ծեծի ենթարկելու փաստերին։ Եթե իշխանությունը բանի տեղ չդնի այդ հաղորդումը, չի՞ ստացվի, որ սա ընդամենը քաղաքական վենդետա է մեկ մարդու` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ոչինչ`ավելի։
-Դա անառարկելի փաստ է։ Եթե հիշում եք, խորհրդարանում էլ բռնություններ եղան` ծեծեցին պատգամավորներին, եւ նրանցից մեկն էլ ԱԻՄ-ի փոխնախագահ Արամազդ Զաքարյանն էր։ Մեր գրասենյակներն էին ավերակների վերածել` նկարները կան, պահպանվել են, եթե պետք լինի` կարող ենք տրամադրել։
Անկեղծ լինենք` եթե որեւէ երեւույթի վերաբերյալ հայտարարություն է արվել, դա պետք է քննության արժանանա։ Հայտարարությունը քննարկելու ընթացքում, երբ հրապարակավ նաեւ այսպիսի հայտարարություններ են արվում, եւ այդ հայտարությունները, օրինակ` իմը, նույնպես պետք է արժանանա նմանօրինակ վերաբերմունքի։ Եթե էս մեր հարցազրույցից հետո ինձ կանչեն ու ասեն` իսկապե՞ս 1990թ. ԳԽ նախագահի ընտրություններին չեք կարողացել մասնակցել արտաքսված լինելու պատճառով, կասեմ`այո, 1990թ. ԳԽ նախագահի ընտրություններն ապօրինի են եղել, եւ դրան մասնակից են եղել բոլոր նրանք, ովքեր այդ գործընթացից ինչ-որ բան են շահել։ Շահառուն ո՞վ է եղել` Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինքը դարձել է ԳԽ նախագահ` իմանալով, որ ապօրինի է ընտրվում։ Հակառակ դեպքում` եթե չանդրադառնան իմ հայտարարությանը, դա կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի վրա լրացուցիչ մեղադրանք դնելու փորձ, խտրական վերաբերմունք եւ երկակի ստանդարտների կիրառում։
Ինչ վերաբերում է 1998-ին, էլի եմ ասում`երկրորդ տեղը գրաված թեկնածուն ոչ միան չի բողոքել, այլեւ հետագայում միավորվել է առաջին տեղը գրաված թեկնածուի հետ։ 1999թ. Դեմիրճյանը եւ Քոչարյանը իրար միացան` անունը չդնենք Վազգեն Սարգսյան, Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հենարանն էր։ Ինչպե՞ս կարելի է խոսել կեղծված ընտրությունների մասին, եթե նրանց միջեւ թշնամություն չի եղել, եղել է համագործակցություն` 98-ի ընտրություններն ավարտվել են 99-ի դաշինքով. թող հեքիաթներ չպատմեն, թե էս մեկն էն մեկի դեմ էր աշխատում, ուզում էր մեկուսացնել...
-Վահանշիրխանյանները, անդրանիկքոչարյանները եւ գագիկջհանգիրյանները դրանով էլ փորձում են պայմանավորել Հոկտեմբերի 27-ը. իբր` Քոչարյանը մեկուսացված էր իշխանության լծակներից, կազմակերպեց 27-ը եւ ինքը դարձավ դրության տերը։
-Դա, գիտեք, ուղղակի անհեթեթ է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը (ես էն ժամանակ շատ ուշադիր հետեւում էի`արդեն նախագահի խորհրդական չէի, բայց Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն էի եւ անվճար հիմունքներով աշխատում էի) բոլոր լծակները տվել էր նրանց, ովքեր այսօր իրեն մեղադրում են։ Եվ ասում էր` ինչ ուզում եք, արեք։ Նույնիսկ իր մերձավորներին թույլ տվեց կալանավորել։ Հիմա, երբ սլաքը նորից ուղղում են Քոչարյանի վրա, ես ասում եմ` ա՛յ ձեր ցավը տանեմ (մենակ ես չէ` ուրիշներն էլ են ասում), Վազգեն Սարգսյանի եղբայրը դարձավ վարչապետ, գործի «գլխին» կանգնեց զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, գլխավոր դատախազն իրենց մարդն էր։ Է՞լ ինչ պիտի անեին, որ գործը բացահայտվեր. բացահայտեիք, պրծնեիք։
Ես Քոչարյանին բոլորից շատ եմ քննադատել, բաց նամակ եմ գրել իր նախագահության ժամանակ, ասել եմ` էս ի՞նչ եք անում... Բայց վերեւը Աստված կա։ Ի տարբերություն նրանց, ովքեր չեն ընդունում Հավերժության նկատմամբ պատասխանատվության զգացումը, ես ընդունում եմ, եւ ինձ վրա մեղք չեմ վերցնի` իմ համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չի խոչընդոտել Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանը։ Հակառակը` ընձեռել է բոլոր հնարավորությունները։

Լիլիթ Պողոսյան