Ստամբուլում քվեների վերահաշվարկը դեռ չի ավարտվել. արդյունքում ընդդիմադիր թեկնածուի ձայները նվազում են
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։
Ընտրության արդյուքների հրապարակումից հետո, իշխող կուսակցության բողոքարկմամբ` Ստամբուլի 19 շրջանում որոշում կայացվեց կատարել քվեների վերահաշվարկ:
Ապրիլի 5-ին Էքրեմ Իմամօղլուն, խոսելով թուրքական «FOX TV» հեռուստատեսության ուղիղ եթերում, տվյալներ է հրապարակել իր և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմի քվեների տարբերության վերաբերյալ:
Իմամօղլուի փոխանցմամբ` Ստամբուլի 17 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը և այժմ նրանց միջև ձայների տարբերությունը 18.742 է:
Իմամօղլուն նշել է, որ հաշվվել է 119. 652 անվավեր ձայն, որից 2184-ը գումարվել է Յըլդըրըմի ընդհանուր քվեներին, իսկ 785-ը ավելացել է իր քվեներին:
«Երբ ավարտվի քվեների ամբողջական վերահաշվարկը, մեր միջև ձայների տարբերությունը կկազմի 18.000-20.000»,- կարծիք է հայտնել ընդդիմադիր թեկնածուն: