Պենտագոնը մերժել է Թուրքիայի արտգործնախարարի առաջարկը
Թուրքիան փորձում է քայլեր ձեռնարկել, որպեսզի թուլացնի այն լարվածությունը, որը առաջացել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով։
Ինչպես հայտնի է, որ ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան Ռուսաստանից ստանա այդ համակարգերը։ Վաշինգտոնը մի քանի անգամ զգուշացրել է, որ դա Անկարայի համար ծանր հետևանքներ կարող է ունենալ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առկա լարվածությունը թուլացնելու և խնդիրները կարգավորելու համար առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ։
«Մենք ասացինք՝ եկեք ստեղծենք աշխատանքային խումբ։ Այդ առաջարկը ուղարկեցինք ԱՄՆ-ի պետքարտուղարին»,- ասել է Չավուշօղլուն։
Վերջինի հայտարարությունից կարճ ժամանակ անց Պենտագոնի խոսնակ Էրիկ Փեհոնը, մեկնաբանելով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ Չավուշօղլուի առաջարկը, ասել է.
«Այս փուլում աշխատանքային-տեխնիկական խումբ ստեղծելու կարիք չկա։ Ըստ ԱՄՆ-ի՝ այդ ճանապարհով խնդիրները չեն կարգավորվի»։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն արդեն կասեցրել է Թուրքիայի մատակարարվելիք նոր սերնդի F-35 կործանիչների պահեստամասերի փոխանցումը թուրքական կողմին։